«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, «Արզնի-1-Երեւան» ջրատարի վրա իրականացվող վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչեւ դեկտեմբերի 9-ը ժամը 22.00-ն կջրազրկվեն Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասը, թիվ 1 մանկական հիվանդանոցը ու հարակից բժշկական հաստատությունները, Չարենց, Երվանդ Քոչար, Զավարյան, Քաջազնունի, Վրացյան, Տոլստոյ, Օստրովսկի, Ռոստոմի, Շարա-Տալյան ,Հերացի փողոցները, Այգեստան թաղ. 1-8 փողոցները, Նար-Դոս փ. 40-ից բարձր, Վարդանանց փ. 20-ից բարձր, Քրիստաֆորի փ. 35-ից բարձր, Ալեք Մանուկյան փ. 7-ից բարձր հասցեները եւ հարակից տարածքները, Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցը, Սարի-Թաղի շարքերը եւ մասամբ Նոր Բութանիա թաղամասը, իսկ Արաբկիր վարչական շրջանի ողջ տարածքում կնկատվի ջրի ճնշման անկում, ջրամատակարարման ժամանակացույցի խախտում, բազմաբնակարան շենքերի վերին հարկերի ջրազրկում: