Իրաքի զինված ուժերն այսօր՝ օգոստոսի 27-ին, իրենց ամբողջական վերահսկողության տակ են առել Թալ Աֆար քաղաքը, որը իրաքա-սիրիական սահմանին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերջին կետն էր։ Այս մասին հայտարարել է Իրաքի ԶՈՒ բրիգադային գեներալ Նաջեմ ալ-Ջաբիրին։

Քաղաքի համար մարտերն ընթանում էին օգոստոսի 20-ից։ «Քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է, մնացել է միայն Ասքարի ծշրջանը, որը քաղաքի սահմաններից դուրս է։ Աստված տա, վաղը անվտանգության ուժերը կազատագրեն նաեւ այդ շրջանը»,-ասել է գեներալը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Առաջիկա երկու օրերին նախատեսվում է գրոհայիններից մաքրել նաեւ Ալ-Հայաթիա գյուղը։