Բաղդադի հարավում երկու ականապատված ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով 5 մարդ է մահացել, եւս առնվազն 6 մարդ տուժել է, հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը։

Առաջին պայթյունը որոտացել է այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան Բաղդադի արեւմտյան Աշ-Շուրտա ար-Ռաբիայի շրջանում, որի հետեւանքով մահացել է երեք կին, եւս 5 մարդ վիրավորվել է։

Երկրորդ ականապատված քիչ անց մեքենան պայթել է քաղաքի հարավային Աբու Դաշիրի շրջանում, որի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել եւս մեկ մարդ։

Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռեւս որեւէ խմբավորում իր վրա չի վերցրել։