ԱՄՆ Պաշտպանական ազգային համալսարանի Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչները նախօրեին այցելել են Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հյուրերի մեջ եղել են ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Լեմոնը, դոկտոր Ռոջեր Կանգասը և գնդապետ, պրոֆեսոր Էնն Մոյսանը: Հյուրերին ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբստերը:

Ինստիտուտի տնօրեն, Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքագիտության դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել ինստիտուտի կառուցվածքը, դերն ու գործունեությունը: Նրա խոսքերով, ինստիտուտը սկսել է ակտիվորել վերակազմավորվել՝ որպես ազգային-պաշտպանական համալսարան: Դա, ըստ Քոթանջյանի, փուլային գործընթաց է: Ներկայումս ինստիտուտը աշխատում է ազգային անվտանգության դպրոցի ստեղծման վրա:

Հյուրերը պատրաստակամություն են հայտնել շարունակել փորձագիտական աշխատանքային քննարկումները, ինչը թույլ կտա իրականացնել նախանշված ծրագրերը: