Երեւանի Էրեբունու շրջանում հարյուրավոր մարդիկ համալրում են «Օրիանց երկիր»-ի շարքերը՝ գրում է «Երկիր»-ը՝ շարունակելով. «Կազմակերպիչը տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուրադ Մադաթյանն է: Հիշեցնենք, որ վերջինս որոշ ժամանակ հետախուզման մեջ էր. մեղադրվում էր Ս.Սարգսյանի եւ Ռ.Քոչարյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ: Այսօր Մադաթյանը նաեւ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի աջակցությամբ է ՕԵԿ-օգուտ աշխատանք տանում:
Վերջիններս մտերիմներ են ու խնամիներ: Ասում են՝ ՕԵԿ-ական դառնալուց հետո Մադաթյանին առաջարկել են գյուղնախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է: Նա խնդիր է դրել վերականգնել տրանսպորտի նախարարի պաշտոնում: Եւ այդ դժվար լուծելի հարցը խնամիները առաջադրել են Արթուր Բաղդասարյանին: Կամ կլուծես, կամ՝ 2012-ին անկախ այսօր քանիսն են ՕԵԿ-ական, Էրեբունիում ոչ մի ձայն չես հավաքի»,-գրում է թերթը:




























