Այսօր` դեկտեմբերի 7-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ՝ Հայաստանի  պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը:

Բրյուսելից դեկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարարը կուղեւորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: