Հայաստանի Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից բերման է ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Ռուստամ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա Բագրատաշեն գյուղի հատվածով՝ Դեբեդ գետով, ապօրինի հատել էր Հայաստանի պետական սահմանը:

Պարզվել է, որ նա այս տարվա նոյեմբերի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Ռուստամ Պ.-ն կալանավորված է: Կատարվում է հետաքննություն: