Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ Թուրքիան կազմավորում է մի նոր կառույց, որը կպայքարի հայկական սփյուռքի դեմ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah թերթը։

Թուրքիայի սահմաններից դուրս ապրող թուրք քաղաքացիների իրավունքների պաշտպանության գծով պետնախարար Ֆարուք Չելիքի կողմից պատրաստվել է եւ մոտ ժամանակներս թուրքական խորհրդարան կներկայացվի նոր նախագիծ։ Ըստ այդ նախագծի՝ ստեղծվելիք Արտերկրի թուրքերի նախարարությունը արտասահմանում ապրող թուրքերի շահերը պաշտպանելով հանդերձ՝ կիրականացնի Թուրքիան ներկայացնելու եւ լոբբինգով զբաղվելու գործունեություն։

Նոր նախարարության կազմում կլինի նախարարը, 7 բաժնի ղեկավարներ, 50 մասնագետներ։