Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը դեկտեմբերի 7-ին ձերբակալել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: Նա ձերբակալվել է տեղական ժամանակով ժամը 9:30-ին եւ առաջիկայում պետք է կանգնի Վեսթմինսթերյան դատարանի առջեւ: Associated Press-ի փոխանցմամբ, այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Նշենք, որ օրեր առաջ Ինտերպոլը միջազգային հետախուզում էր հայտարարել Ասսանժի նկատմամբ: Հետախուզումը հայտարարվել էր Շվեդիայի դատախազության հարցման հիման վրա, քանի որ Շվեդիայում Ասանժին մեղադրում են սեռական ոտնձգությունների եւ բռնաբարությունների մեջ:
Հետախուզում հայտարարելու հաջորդ օրը Սքոթլանդ-Յարդը հայտարարեց, որ Ասանժը գտնվում է իր տարածքում եւ մշտական կապ է պահպանում անգլիացի իրավապահների հետ:
Շվեդիայում նրա դեմ ցուցմունք են տվել երկու կանայք, որոնցից մեկն աշխատում է ԿՀՎ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունում, այնպես որ մեղադրանքի լրջության մասին խոսելն անիմաստ է:
Հավանական է, որ նրան տեղափոխեն ԱՄՆ, որտեղ Ասանժին արդեն էլեկտրական աթոռն է սպասում:
Հիշեցնենք, որ Wikileaks Կայքը հրապարակել էր ԱՄՆ Պետքարտուղարության ավելի քան 250 հազար փաստաթղթեր, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել ողջ աշխարհում:




























