Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.25-ին, Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով Սունդուկյան փողոցի 29 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Մանգասար Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ ժամը 9.30-ի սահմաններում Մանգասար Մ.-ի ծանոթ ոմն Դավո, մուտք է գործել նրա բնակարան, գումար պահանջել եւ մերժում ստանալով՝ դանակի մի քանի հարված հասցրել ու դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դավոն 30-ամյա Դավիթ Կ.-ն է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Դավիթ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:




























