Բաքուն ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ կսկսի միայն այն ժամանակ, երբ պատրաստ  լինի դրան: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը`ներկայացնելով միջազգային պայմանագրերում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը նախատեսում է օրինականացնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պայմանագրա-իրավական հարաբերությունները:

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ադրբեջանին ռազմական գործողություններից հետ է պահում Հայաստանի խորհրդարանի կողմից ԼՂՀ ճանաչումը կամ չճանաչումը, կամ էլ թե այլ որոշումներն ու միջազգային գործընթացները, ապա դա խորը մոլորություն է: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության գոտում պատերազմ կսկսի այն ժամանակ,  երբ դրան պատրաստ լինի»,-նշել է Ռուստամյանը: