Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրնագիծն ուղղված է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պայմանագրային-իրավական հարաբերությունների օրինականացմանը։ Ազգային ժողովի հարթակից այս մասին հայտարարել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ նա ընդգծել է, որ հակամարտության գոտում ստատուս-քվոն մոտ ժամանակներս պետք է պահպանվի։ Նա ուշադրություն է հրավիրել ղարաբաղյան հակամարտության լուծման երեք կոնկրետ տարբերակների վրա՝ միասնական պետության ստեղծում, կոնֆեդերատիվ հանրապետության ստեղծում եւ ԼՂՀ անկախության ճանաչում։ Պատգամավորը, սակայն, կարծում է, որ դեռեւս շուտ է ճանաչել ԼՂՀ-ն։
«Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի նախագահը հստակ ասաց. Երեւանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը, եթե Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության գոտում ագրեսիա սկսի»,- հիշեցրել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը պետք է որպես Ադրբեջանի գլխին կախված մահակ՝ մշտապես հայկական խորհրդարանի օրակարգում լինի։




























