ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության օրոք հատուկ ուշադրություն է դարձվելու հակամարտոթյունների կանխարգելմանն ու կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, հարկավոր է ամրապնդել ԵԱՀԿ քարտուղարության, ատյանների եւ առաքելությունների դերը հակամարտությունների կարգավորման բոլոր փուլերում:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունների միջեւ վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ: