Այսօր` դեկտեմբերի 7-ին ժամը 19-00-ին ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ֆուտզալ դահլիճում տեղի կունենա «Դար Ակումբ»-ի կողմից նախաձեռնած Liga FanClubs ֆուտզալի սիրողական մրցաշարի հանդիսավոր բացումը:
Մրցաշարին մասնակցող թիմերն են`
1. Synopsys Armenia
2. Realmadrid.am
3. SYL SC (“School for Young Leaders” Sport Club)
4. FAF (First Armenian Front)
5. FreeStyle
6. Akumb.am
7. Instigate
8. ProMed
Մրցաշարի բացմանը կմասնակցեն Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության ֆուտբոլային միջոցառումների կազմակերպման բաժնի պետ Սամսոն Հակոբյանը, «Հատուկ Օլիմպիականների» գործադիր տնօրեն Արտակ Իսրաելյանը, Սպորտի վաստակավոր գործիչ Սեմյոն Իսրաելյանը, ինչպես նաեւ սպորտային բնագավառի այլ պետական պաշտոնյաներ:
Liga FanClubs ֆուտզալի սիրողական մրցաշարի անցկացումը նպատակ ունի զարգացնել Ֆուտզալ սպորտաձեւը սիրողական թիմերի /մասնավորապես` ֆան ակումբների/ շրջանակներում եւ արդյունքում ստեղծել Ֆուտբոլային ֆան ակումբերի ֆուտզալի հավաքական ու նախապատրաստել տարբեր մրցաշարերի:
Բացումից անմիջապես հետո կմեկնարկեն մրցաշարի առաջին երկու խաղերը:




























