Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են Թուրքիայի պահանջով սառեցնել ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ Գերմանիայում բնակվող կողմնակիցների հաշիվները, հաղորդում է Spiegel պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ համապատասխան նոտան Անկարան Բեռլինին հղել է 2017 թվականի սկզբին։ Գերմանիայի ԱԳՆ-ից պատասխանը ստացվել է հունիսի վերջին։ Spiegel-ի փոխանցմամբ՝ պատասխանում ասվում է, թե նշված անձանց հաշվեհամարները վերահսկողության տակ վերցնելու համար «իրավական հիմքը բացակայում է»։
Ավելի վաղ Գերմանիայի ՆԳՆ-ն հաստատել էր, որ թուրքական կողմը մի քանի տարվա ընթացքում շուրջ 6 հազար հարցում է հղել՝ Գերմանիայում բնակվող Գյուլենի կողմնակիցներին արտահաձնելու համար։ Այդ հարցումները չեն բավարարվել։




























