Ֆրանսիայի Լազուր ափի մոտ անտառներում հրդեհներ են մոլեգնում, հայտնում է ֆրանսիական l’Express  պարբերականը։

Անտառային հրդեհը սկսվել է Եր ու Լոնդ- լե- Մոր կուրորտային քաղաքների միջեւ ընկած անտառներում, քաղաքներից ոչ հեռու։

Լոնդ -լե -Մորի քաղաքապետ Էմանուել Կայրոնի խոսքով՝ այդ հրդեհները շատ ուժեղ են։ Մեկ գիշերվա ընթացքում այրվել է մոտ 200 հեկտար ու մեկ բնակելի տուն։