Աստանայում՝ ԵԱՀԿ գագաթաժողովում արձանագրվել է Հայաստանի դիվանագիտական հաղթանակը: Ազգային Ժողովի ամբիոնից նման կարծիք է հայտնել պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Նրա խոսքով,  նախագահի ելույթն ու հայկական կողմի դիրքորոշումը վերականգնեցին իրավիճակը նախկին նախագահների դիվանագիտական ձախողումներից հետո, Լիսաբոնում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ստամբուլում՝ Ռոբերտ Քոչարյանի:

«Շնորհիվ հայկական պատվիրակության ջանքերի եւ դիվանագիտական հաղթանակի ԵԱՀԿ գագաթաժողովում հետընթացը կանխվեց եւ մենք վերադարձանք զրոյական դիրքի: Իսկ դա կարելի է  առաջընթաց համարել»,- ասել է Դալլաքյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Բաքուն պետք է կա՜մ իրականացնի իր ռազմական սպառնալիքները, կա՜մ նահանջի՝ այդկերպ արձանագրելով իր պարտությունը ղարաբաղյան պատերազմում, խոստովանի իր դիվանագիտական պարտությունը: