Կանադայում գործող Keghart.com կայքում տեղադրված հայտարարությանը, որով հայ եւ այլ ազգի մտավորականներ, հեղինակավոր հասարակական, մշակութային գործիչներ պահանջում են ազատ արձակել ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, շարունակում են նոր մարդիկ միանալ: Հայտարարությունը այսօրվա դրությամբ ստորագրել է 231 հոգի:

Հայտարարությունը ստորագրել է նաեւ հայտնի թուրք իրավապաշտպան, գրող, հրատարակիչ Ռաքիպ Զարաքօղլուն: Վերջինս Հայոց ցեղասպանության թեմայով երկու գիրք է հրատարակել, Թուրքական իշխանությունների կողմից հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու եւ Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար կնոջ հետ միասին 2007-ի հունիսին թուրքական ինքնությունը վիրավորելու համար տխրահռչակ 301 հոդվածով Զարաքօղլուն դատապարտվել է 6 ամսվա ազատազրման:

2007 թվականին  Թուրքիայում խոսքի ազատության ամրապնդման ու իրավապաշտպան գործունեության համար Ռաքիպ Զարաքօղլուն արժանացել է Մամուլի ազատություն-2007 մրցանակին, որին ավելի ուշ հետմահու արժանացել է «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը եւ այն մարդկանց անունները ովքեր ստորագրել են այն:

«Մենք սփյուռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապես անհանգստացած ենք «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մեջ կատարվող դեպքերով: Թվում էր, թե  արդարադատության մարմիններին նրա կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւնների կողմից: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցավ, այլեւ, ազատազրկման վայրում, նրա նկատմամբ հետեւողական ճնշում է կիրառվում, ամենուրեք ալեկոծելով հայ հասարակությունը: Մենք հաստատում ենք, որ իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի ազատ խոսքը լռեցնելու եւ քաղաքական տեսակետների համար պատիժ կիրառելու այս դատապարտելի գործողությունները ճիշտ հակառակ արդյունք են ունենում, ավելի եւս լսելի դարձնելով Նիկոլ Փաշինյանի ձայնը թե՜ հայրենիքի եւ թե՜ Սփյուռքի մէջ: Նրա  ճակատագրով խորապես մտահոգ լիներով, մենք ուշադրությամբ հետեւում ենք այս հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ հույս ունենք նրան շուտով տեսնել ազատ արձակված: Մինչ այդ, պահանջում ենք վերջ տալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ գործադրվող բոլոր տեսակի անօրինական գործողություններին եւ ապահովել նրա անվտանգությունը:

 Մագգի Մանգասարյան-Գոշին, «Արարատ-Էսկիջյան» թանգարանի տնօրեն, Կալիֆորնիա, ԱՄՆ

 Անատոլի Ազարով, գիտությունների թեկնածու,  Մոսկվայի Մարդու իրավունքների տպրոցի տնօրեն , մոսկվա, Ռուսաստան

 Յեղիշե Հաջակյան, հրապարակախոս. The Armenian Mirror Spector, Նյու Ջերսի, ԱՄՆ

Նիկոլայ Ռոմաշուկ Հայրաբեդյան,  Հոլանդիայում Հայկական մշակութային «Armenia» միության նախագահ, Էսսեն, Հոլանդիա

 Բոգհոս-Լեվոն Զեկյան, համալսարանի պրոֆեսոր, ծայրագույն վարդապետ Վենեցիա, Իտալիա

 Արեն Դուրգարյան, «VP Telecom Comany» համասեփականատեր, Օկվիլ, Կանադա

Ջոհն Ֆուրեդի, հոգեբանական գիտությունների պրոֆեսոր, գիտությունների թեկնածու, Սիդնեյ, Ավստրալիա

Տիգրան Թահմիզյան, կոմպոզիտոր, երաժշտական գիտությունների թեկնածու, Շերման Օակս, ԱՄՆ

Նուրիցա Մաթոսյան, գրող, հրապարակախոս, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Մահմեդ Օզեր, մշակութային գործիչ, Անկարա, Թուրքիա

Բեատրիս վան դե Վիս,  պոետ, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Ռուփեն Դեքմազյան,  բժշկության դոկտոր, Հյուտոն, Տեխաս, ԱՄՆ

Քրիստինե Ֆուրեդի, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Սիդնեյ, Ավստրալիա

Կարլ Կոթհ, գիտությունների թեկնածու, պատմաբան, Մանիթոբայի համալսարան, Վիննիփեգ, Կանադա

Ալիս ֆոն Բիեբերշտայն, գիտությունների թեկնածու, Քեմբրիջ, Միացյալ Թագավորություն

Քեյթ Գարեբյան, գրող, Տորոնտո, Կանադա

Իրեն Լորյան, բժշկության դոկտոր, գիտությունների թեկնածու, Սթոքհոլմ, Շվեդյա

Սիլվի Բալիան, լեզվագիտության պրոֆեսոր, Ստուտենսի, Գերմանյա

Ֆելիցիա Վալդման, պրոֆեսորի օգնական, Բուխարեստ, Ռումինյա

Պաբլո Բեդրոսյան, Բժկական դոկտոր, լրագրող, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս

Արմեն Գակավյան, գիտությունների թեկնածու, Սիդնեյ, Ավստրալիա

Ավեդիս Կալայջյան, պատմաբան, Փարիզ, Ֆրանսիա

Ստյոարտ Դոնավան,    գիտություների թեկնածու, Սուրբ Թովմաս Համալսարան, Ֆրեդերիկտոն, Կանադա

Մաքսինե Ռուվինսկի, գիտություների թեկնածու, Թոմպսոն Ռիվերս Համալսարան, Կամլուփս, Կանադա

Սանար Յուրդատյան, երգահան, Ստամբուլ, Թուրքիա

Վահագն Մովսեսյան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Նիս, Ֆրանսիա

Մերի էլլեն, լրագրող, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Հայկ Հովհաննիսյան, Աշխարհագրագետ, Կռակով, Լեհաստան

Աննա Անահիդ-Շիրինյան, Բնապահպանության դոկտոր, Նյու Ջերսի, ԱՄՆ

Արմինե Իշխանյան, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի հասարակական քաղաքագիտության դոկտոր, Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Հարություն Նիկոլյան, Բժշկության դոկտոր, նկարի եւ պոետ, բեյրութ Լիբանան

Ժիրայր Սեֆիլյան, ակտիվիստ, Երեւան, Հայաստան