Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում նախատեսվում է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկումը: Այս օրինագծերի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել:

Այս կապակցությամբ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնելու առավոտյան ժամը 10-ին Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ:

Նախաձեռնությունը կոչ է անում անպայման մասնակցել բողոքի ցույցին: