Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը Ռամադանի ճաշկերույթի ժամանակ քրդերեն նախադասություն է ասել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը։

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ եւ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը մասնակցելով իր կուսակցության կողմից կազմակերպված Ռամադանի տոնին նվիրված ճաշկերույթին՝ անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից հայտարարված Ժողովրդավարացման նախաձեռնության շրջանակներում քրդական հարցի կարգավորման թեմային։ Բյուլենտ Առինչը ասել է. «Եթե մայրենի լեզու կա, դրանով պետք է խոսվի։ Նախկինում քրդերենը արգելված էր, իսկ այժմ քրդերենի դասընթացներ են բացվել։ Մեկ տարի է, ինչ գործում է TRT 6 հեռուստաալիքը եւ հեռարձակում է քրդերենով։ Սրանով Թուրքիան բաժանվե՞ց, վնաս կրե՞ց», ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը։ Նա նաեւ իր խոսքի մեջ օգտագործել է քրդերեն նախադասություն։