Թերթը գրում է. «1988թ. երկրաշարժն ու դրա հետեւանքները չպետք է մոռացվեն. Հայաստանը գտնվում է չափազանց սեյսմավտանգ գոտում:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը, հավելելով, որ մենք` հայերս, այդ երկրաշարժից դասեր չենք քաղել:

«Մենք ունենք շատ ծանր ժառանգություն, որ ստացել ենք Խորհրդային Միությունից: Կենտրոնական կառավարությունն այն ժամանակ առանձնապես ուշադրություն չէր դարձնում Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանը մի կետ էր ամբողջ սովետական տարածքի համար եւ հակված չէր մեծ ծախսեր անել Հայաստանում սեյսմակայուն շենքեր կառուցելու համար»,- ասել է նա` շեշտելով, որ այսօր մենք այդ իրավունքն ուղղակի չունենք: