Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի եւ ընտրությունների անկախ բարձրագույն հանձնաժողովը քվեաթերթիկի նմուշն է ներկայացրել, որը Իրաքից անկախանալու հանրաքվեի ժամանակ կօգտագործվի։ Այս մասին հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը։
Քվեարկողները պետք է պատասխանեն 4 լեզվով գրված այս հարցին (քրդերեն, արաբերեն, թուրքմեներեն եւ ասորերեն)․ «Դուք ցանկանու՞մ եք, որ Իրաքյան Քուրդիստանն ու քրդական տարածքները Իրաքից անկախ պետություն դառնան»։
Իրաքյան Քուրդիստանի իշխանություններն Իրաքից անկախանալու հանրաքվեն կանցկացնեն սեպտեմբերի 25-ին։
Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի քվեաթերթիկի նմուշն են ներկայացրել
Հասանելի է
русский



























