Յոթ ֆուտբոլային ակումբներ այսօր, դեկտեմբերի 8-ին Աբու Դաբիում կսկսեն պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար:
ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին մասնակցում են Կոնֆեդերացիների ուժեղագույն ակումբները` Միլանի Ինտերը, Բրազիլիայի Ինտերնասիոնալը, Մեքսիկայի Պաչուկան, Հարավային Կորեայի Սոննամը, Կոնգոյի Մազեմբեն, Պապուա Նոր Գվինեայի Հեկարի Յունայթեդը եւ հյուրընկալող երկրի` Միացյալ Արաբական Էմիրությունների չեմպիոն Ալ Վահդան:
Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ուժեղագույն ակումբները պայքարը կսկսեն կիսաեզրափակիչում: Բրազիլիայի Ինտերնասիոնալը քառորդ եզրափակիչում հաղթած թիմի հետ կհանդիպի դեկտեմբերի 14-ին, իսկ դեկտեմբերի 15-ին իր խաղը կանցկացնի Միլանի Ինտերը:
Ակումբային առաջնությունը 2005-ին փոխարինեց Միջմայրցամաքային գավաթի հանդիպմանը, որին մասնակցում էին Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի ուժեղագույն ակումբները:
Ակումբային առաջնության եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:





























