Շուտով Հայաստանը Վրաստանում, իսկ Վրաստանը Հայաստանում նոր դեսպան կունենա: Վրացական կողմը արդեն հրապարակել է իր նոր դեսպանի անունը՝ Թենգիզ Շարմանաշվիլի: Հայտնի է նաեւ Թբիլիսիում ՀՀ նոր դեսպանի անունը՝ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը: Նա չունի դիբանագիտական աշխատանքի փորձ, փոխարինելու է Հրաչ Սիլվանյանին: Վերջին տարիներին ավելի հաճախ են Հայաստանի դեսպաններ նշանակվում մարդիկ, ովքեր չեն ունցել դիվանագիտական անցյալ. ճարտարագետ Վլադիմիր Բադալյան (Թուրքմենստան), շանսոնյե Շառլ Ազնավուր (Շվեյցարիա), շինարար Մուրադ Մուրադյան (Իրաք), գործարար եւ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյան (Ուկրաինա):

Իսկ ահա օրերս ՆԱՏՕ-ում նոր դեսպան նշանակված Արմեն Եդիգարյանը Հայաստանի փորձառու դիվանագետներից է, ով փոխարինել է մեկ այլ փորձառու դիվանագետի՝ Սամվել Մկրտչյանին: