«Նախօրեին մենք տեղեկություններ էինք ստացել, որ անցյալ ուրբաթ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը (Չոռնի Գագո) հենց Բաղրամյան 26-ից «առեւանգել» է Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին»,-գրում է թերթը՝ շարունակելով. «Ըստ մեր տեղեկությունների, Բեգլարյանը Կանդայանին տարել է իրեն պատկանող «Մետաքս» գործարան եւ դաժան ծեծի ենթարկել։

Նախօրեին մենք ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հարցում էինք ուղարկել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին՝ խնդրելով հաստատել կամ հերքել սույն տեղեկությունը։ Պատասխան, սակայն, ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ՝ չստացանք։ Բայց արդեն երեկ նախագահական նստավայրից ոչ պաշտոնապես մեզ պատմեցին սույն սկանդալային եղելության բոլոր մանրամասները։ Նաեւ փոխանցեցին, որ Բեգլարյանին մինչեւ երկուշաբթի ժամանակ է տրված՝ կամ հրաժարական տալ, կամ՝ ներողություն խնդրել ինչպես Արամ Կանդայանից, այնպես էլ արարողակարգի բաժնի ողջ աշխատակազմից։ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը անձամբ է կոշտ գրույց ունեցել Բեգլարյանի հետ։ Իսկ աշխատակագմի ղեկավար Կարեն Կարապետյանը ցանկացել է հրաժարական տալ, քանի որ նրա միջոցով է Բեգլարյանը հանդիպել Կանդայանին»։