Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում  3-րդ կարգի այրվածքներով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց է տեղափոխվել Հնաբերդ գյուղի բնակիչ, 81-ամյա Ղազար Ղազարյանը, որն այնուհետեւ տեղափոխվել է Երեւան քաղաքի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն:  

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը  գնահատվել է ծանր: Նախնական տվյալներով այրվածքի պատճառ է հանդիսացել ծխախոտից բռնկված ներքնակը: