Այսօր՝ դեկտեմբերի 8-ին լրանում է Ջոն Լենոնի սպանության 30-ամյակը:
1980թ. դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում նրան գնդակահարել էր ամերիկացի Մարկ Չեփմենը, ով նույն օրն ավելի վաղ ինքնագիր էր վերցրել երաժիշտից: Հոգեկան անհավասակշիռ երկրպագուն կարծում էր, որ, սպանելով երաժիշտին, նույնքան հայտնի կդառնա:
Մարկ Չեփմենը ներկայումս ցմահ բանտարկություն է կրում: Այս տարի նա վեց անգամ վաղաժամկետ ազատություն է խնդրել, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:
Երաժիշտի հիշատակի արարողությունները կայանալու են Կենտրոնական այգում՝ Դակոտայի տան մոտ, որտեղ սպանվել էր Լենոնը:
«Բիթլզի» հռչակավորին մեներգչին մահից հետո չեն հուղարկավորել, նրա աճյունը գտնվում է կնոջ՝ Յոկո Օնոյի մոտ, իսկ Լենոնին նվիրված հուշակոթողի վրա միայն մեկ գրառում կա՝ Imagine:





























