Կանադայի 35-ամյա քաղաքացի Սայեդ Մալեկպուրն Իրանում պոռնոկայքի դիզայնով զբաղվելու պատճառով դատապարտվել է մահապատժի։

Մալեկպուրի դեմ պաշտոնական մեղադրանքը ձեւակերպված է հետեւյալ կերպ. «Ակտիվ գործողություններ, որոնք ուղղված են իսլամական հանրապետության անվտանգության դեմ՝ արտահայտված պոռնոկայք ստեղծելով»։

Ինքը՝ Մալեկպուրը հաստատում է, որ գրել է տվյալների բազայի վերահսկողության ծրագրեր, որոնք այնուհետեւ առանց իր գիտության օգտագործել են պոռնոկայք ստեղծելու համար։

Մալեկպուրը Կանադայի քաղաքացիություն ստացել է 2004 թվականին։ 2008-ին նա տեղափոխվել է Իրան, որպեսզի տեսակցի հիվանդ հորը։