Չինաստանի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 26 մարդ է զոհվել:

Վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի երեկոյան Մյանչի գավառի հանքերից մեկում՝ Հենան նահանգի Չժենչժոու քաղաքից 300 կմ հեռավորության վրա:

Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել էր, թե վթարի պահին հանքում 33 մարդ է եղել, որոնցից 20-ին հաջողվել է փրկվել: Սակայն վերջին տվյալներով, պայթյունին զոհ են գնացել 26 մարդ: Վթարի պահին գետնի տակ 45 մարդ է եղել: Ներկայումս փրկարարական աշխատանքները լիովին ավարտվել են: