Մահացել է Կրասնոդարի նահանգապետի տեղակալ 48-ամյա Մուրատ Ախեջակը: Նա վերջին տարիներին ծանր հիվանդ էր եւ մի քանի վիրահատություն էր տարել:
Կրասնոդարի երկրամասի վարչակազմում Ախեջակը զբաղվում էր ներքին քաղաքականության, իրավապահների հետ համագործակցության եւ կադրային հարցերով, հաղորդում է «Ռոսսիա-24»-ը:




























