Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Արտեմովսկում ազգային ատելության եւ թշնամանքի հրահրման փաստով ստուգում է իրականցվում։

Դրա համար պատճառ է դարձել տեղական «Եգորշինսկիե վեստի» թերթի հրապարակումը, որում պատմվում է Վլադիմիր Ռուկոմոյկինի սպանության մասին, ինչը, վերջինիս ընկերների կարծիքով, 2010 թվականի հոկտեմբերի 31-ի կատարել են հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ 

Ականատեսների պնդմամբ, քաղաքային բարերից մեկի մոտ հայաստանցիները դաժանաբար ծեծել են Ռուկոմոյկինին։ Երիտասարդին ծանր վնասվածքներով տեղափոխել են կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Վիրահատությունը չի փրկել նրան։ Հարուցվել է քրեական գործ։