Թուրքիայի Բեշիքթաշ բասկետբոլային ակումբը, որն աշնանը պայմանագիր կնքեց NBA-ի աստղ Ալեն Այվերսոնի հետ, մտադիր է հաջորդ տարի Թուրքիա բերել նաեւ վետերան Շաքիլ Օ`Նիլին, հաղորդում է Ajansspor.com-ը:

Ակումբի բասկետբոլային գործառույթների նախագահ Սերեֆ Յալցինը պնդում է, որ Շաքիլը Բոստոնի հետ կնվաճի Ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը եւ կտեղափոխվի Թուրքիա:

Յալցինի խոսքով, Այվերսոնի տեղափոխությունը երազանքի տրանսֆեր է. ոչ ոք չէր հավատում, որ այդ հռչակավոր բասկետբոլիստը կարիերան կշարունակի թուրքական առաջնությունում: