Մանչեսթեր Յունայթեդի ռմբարկու Ուեյն Ռունին, որը երկար ժամանակ է չի կարողանում հանդես գալ նախկին արդյունավետությամբ դարձյալ վրիպել է: Սակայն այս անգամ վրիպումը նրան փրկել է ապուշ իրավիճակից: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում դեկտեմբերի 7-ին Մանչեսթեր Յունայթեդը ոչ ոքի` 1:1 խաղաց Վալենսիայի հետ: Անգլիացիների պատասխան գնդակը խփեց Անդերսոնը, որին շնորհավորելու յուրահատուկ ձեւ էր ընտրել Ռունին:





























