Հայաստանը պետք է ռազմա-քաղաքական դաշինք կնքի Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ մասին դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Վերջինս, ի դեպ, համապատասխան օրինագիծը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:

Ըստ Ռուստամյանի՝ նման դաշինքի կնքումը կնշանակի, որ Հայաստանը դառնում է ԼՂՀ-ի եւ նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը: Բացի այդ, կնշանակի, որ Հայաստանը դե ֆակտո ճանաչում է Լեռնային Ղարաբաղը:

Որպես օրինակ Ռուստամյանը բերեց Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժումը, որը ներկայացվել է որպես Հյուսիսային Կիպրոսի ազգաբնակչության անվտանգության ապահովման քայլ:

Արմեն Ռուստամյանը նաեւ տարակուսանք հայտնեց, որ իր հեղինակած օրինագծի վերաբերյալ կա անգամ կառավարության դրական եզրակացությունը, սակայն այն առայժմ չի քննարկվել: