Եվրամիությունը ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերն` ուղղված բարեփոխումների իրականացմանը: Այս մասին ասված է Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքում հայտարարությունում, որը տեղի է ունեցել Բրյուսելում դեկտեմբերի 1-2-ին:
ԵՄ-ն ողջունել է նաեւ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության ակտիվացումը տարբեր ծրագրերի շրջանակներում: ԵՄ-ն ընդգծում է, որ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի համագործակցությունը ընտրական օրենսգրքի բարեփոխման հարցում:
Եվրամությունը անհրաժեշտ է համարել նաեւ օմբուդսմենի ինստիտուտի ամրապնդումը, նաեւ անհրաժեշտ է համարում մարտի 1-ին 10 մարդու սպանության հանգամանքների բացահայտումը, կոռուպցիայի դեմ պայքարի գործում կոնկրետ արդյունքների ձեռքբերումը, բիզնեսի ու քաղաքականության ոլորտների տարանջատումը, հարկային հավասար պարտավորությունների կիրառումը բոլոր քաղաքացիների նկատմամբ:
Եվրամիությունը նաեւ անհրաժեշտ է համարել Հայաստանին 100 մլն եվրոյի աջակցության ծրագիրն արագ ավարտելը:




























