Շվեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատների պատգամավորները դեկտեմբերի 8-ին ԱԳՆ ղեկավար, 65-ամյա Միշլին Քալմի-Ռեյին ընտրել են երկրի 2011թ. նախագահ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Շվեյցարիայի նախագահն ընտրվում է կառավարության յոթ անդամների կազմից մեկ տարի ժամկետով՝ ռոտացիայի սկզբունքին համապատասխան: Նախագահի պաշտոնն անցնելուց հետո Քալմի-Ռեյը պահպանելու է Շվեյցարիայի արտգործնախարարի պաշտոնը: Փոխնախագահ է ընտրվել ֆինանսների նախագահ Էվելինե Վիդմեր-Շլումպֆը:
Քալմի-Ռեյին աջակցության մակարդակն աննախադեպ ցածր էր: Նրա օգտին կողմ են քվեարկել ներկա 189 պատգամավորներից միայն 106-ը: Բացի համակուսակիցներից նրա օգտին քվեարկել է 30 այլ պատգամավոր:
Մինչ այդ ամենացածր ցուցանիշը եղել է Էդմունդ Շուլտեսի ընտրությանը, որին 1920-ին կողմ էր քվեարկել 136 պատգամավոր:
Վերլուծաբաններն այդ փաստը Քալմի-Ռեյին հասցված հնչուն ապտակ են որակել:




























