Ժոզե Մոուրինյոն ցանկանում է Մադրիդի Ռեալի կազմում տեսնել Ինտերի հարձակվող, կամերունցի Սամուել Էտո`Օ-ին, ում հետ Մոուրինյոն անցած տարի նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ռեալի հիմնական հարձակվող Գոնսալո Իգուայինի վնասվածքից հետո թիմը մնացել է առանց ռմբարկուի, քանի որ Քարիմ Բենզեման էլ չի կարողանում ներգրավվել Մոուրինյոյի խաղային կառուցվածքում: Բենզեման, հավանաբար, կլքի թիմը:

Եթե կամերունցու տեղափոխությունը կայանա, նա չի կարողանա հանդես գալ Չեմպիոնների լիգայում, քանի որ Սամուելն Ինտերի կազմում արդեն անցկացրել է Չեմպիոնների լիգայի հանդիպում: Ինտերի նախագահ Մասիմո Մորատին էլ բազմիցս հայտարարել է, որ կամերունցին ոչ մի գումարով չի վաճառվի: