Դեկտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները Նորքի 2-րդ զանգվածից ապօրինաբար թմրամիջոցներ պահելու կասկածանքով բերման են ենթարկել 21-ամյա Հակոբ Ա.-ին, 23-ամյա Ահարոն Ծ.-ին, 23-ամյա Ալբերտ Գ.-ին եւ 22-ամյա Վարդան Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ահարոն Ծ.-ն ոստիկանության ծառայողների մոտենալու պահին դեն է նետել իր մոտ եղած փաթեթը, որի մեջ հայտնաբերվել է 0,4 գրամ կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




























