Իրաքի խորհրդարանը Քիրքուքի նահանգապետին պաշտոնանկ անելու ոչ մի իրավունք չունի։ Այս մասին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի խորհրդական Հոշեյր Զեբարին, երբ Իրաքի խորհրդարանը վարչապետ Հայդեր էլ Աբադիի խնդրանքով կողմ է քվեարկել Քիրքուքի նահանգապետի պաշտոնանկությանը, փոխանցում է  Reuters-ը։

«Նա Քիրքուքի խորհրդի ընտրյալ նահանգապետն է»,-ասել է Հոշեյր Զեբարին։

Քիրքուքի նահագապետ Նաջմադին Քարեմի պաշտոնանկության որոշումը  կայացվել էր այն բանից հետո, երբ նա հայտարարել էր Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեին մասնակցելու մասին։