Լատվիայի նախագահի մամուլի գրասենյակ էլեկտրոնային փոստով նամակ է ստացվել վերջերս չափահաս դարձած մի քաղաքացուց: Պատանին հայտնել է, որ ժամանակ առաջ ապրել է մանկատանը, իսկ այժմ չունի օրինական աշխատանք, բնակվում է անտանելի կենցաղային պայմաններում, եւ այդ պատճառով որոշել է կյանքին վերջ տալ: Նամակի մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որն անհապաղ կապ է հաստատել երիտասարդի հետ, եւ անձամբ հանդիպել նրան:

Ինքնասպանության փորձ կատարելու մասին հայտնած քաղաքացին խոստովանել է, որ իրականում մտադիր չի եղել կյանքին վերջ տալ, այլ ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդիրների վրա: Այժմ նրա այդ խնդիրների լուծմամբ զբաղվում է Լատվիայի Ելգավսկովյան մարզը: Երիտասարդին պատիժ չի սպառնում՝ նման արարք կատարելու մասին հայտարարելու համար: