Թերթի տեղեկություններով, ԵԱՀԿ նախագահող երկիր Ղազախստանը ՄԱԿ-ի օրակարգ է մտցրել ՄԱԿ-ԵԱՀԿ համագործակցության մասին բանաձեւի նախագիծ, որտեղ անդրադարձ կա նաեւ ԼՂ հիմնախնդրին: Ընդ որում, ըստ թերթի տեղեկությունների, ԼՂ հարցին վերաբերող ձեւակերպումները հայկական կողմի համար ուղղակի աննպաստ են, ինչը ՀՀ իշխանություններին հայտնի է դարձել միայն մի քանի օր առաջ՝ ԵՄ-Հայաստան երկխոսության շրջանակում: Այժմ, թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները ձեռ ու ոտ են ընկել, որպեսզի այդ հանդիպումների  կուլուրաներում համոզեն ԵՄ պատվիրակներին, որ եթե նախագիծը դիվի քվեարկության, ԵՄ-ն՝ իր միասնական դիրքորոշմամբ չեզոքություն պահպանի: