Իսրայելը, ինքը լինելով «օկուպացնող» պետություն՝ հազիվ թե իրեն երկակի բարոյականություն թույլ տա: Այս մասին բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրել է Facebook-ի իր էջում:

«Վերջին օրերին իսրայելցի շատ հասարակական գործիչներ եւ առանձին դիվանագետներ ինձ բուռն քննադատում էին՝ իբր այդ բլոգերի պատճառով չի կարելի Ադրբեջանի հետ հրաշալի հարաբերությունները հարցականի տակ դնել: Խախտել ես Ադրբեջանի օրենքները՝ Ղարաբաղ այցելելով, ազերական բանտում նստիր: Այսպիսի վարկած է Մինսկում արտահայտել, օրինակ, Իսրայելի հարգարժան դեսպան Յոսեֆ Շագալը:

Ընդգծելով, որ Շագալն անձամբ շատ բան է արել իմ ազատագրման համար, ինչի համար շնորհակալ եմ: Այնուամենայնիվ, Իսրայելն ինքը լինելով «օկուպացնող» պետություն՝ հազիվ թե իրեն թույլ տա նման երկակի բարոյականություն: Արդյոք ինձ քննադատողները տեղյա՞կ են, որ 1967 թվականին Սիրիայից գրավված Հոլանի բարձունքներ այցելությունը Սիրիայի օկուպացված տարածքների մասին օրենքի խախտում է: Սիրիացիներն օրինական իրավունք եւ ռեսուրս ունեն Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու Հոլանի բարձունքներ այցելած ցակացածի, այդ թվում՝ նախկին դեսպանների նկատմամբ:

Առավել  եւս, որ Ադրբեջանը ցույց է տվել, որ սարսափելի ոչինչ տեղի չի ունենա՝ լրագրողները կաղմկեն եւ կմոռանան: Ի դեպ, մենք հիշատակել ենք Պաղեստինի մասին, որը աշխարհի ոչ մի երկրի կողմից Իսրայելի մաս չի ճանաչվում, բայց որտեղ ապօրինի 300 հազար հրեա պաղեստինցի՞ է ապրում»,- գրում  Լապշինը: