Ադրբեջանի պետական ակադեմիական ազգային դրամատիկ թատրոնի կոլեկտիվը դեկտեմբերի 30-ից գործազուրկ կդառնա։
Ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարար Ադալեթ Վելիեւը, թատրոնի տեխնիկական եւ ստեղծագործական կոլեկտիվն այդ օրվանից պաշտոնապես աշխատանքից ազատված կհամարվի։ «Թատերական ոլորտում վերակազմակերպումները կշարունակվեն: Ադրբեջանի պետական ակադեմիական ազգային դրամատիկ թատրոնում կրկին աշխատանքի ընդունելություն կհայտարարվի, եւ դա կիրականցվի մրցութային կարգով։ Այլ թատրոնների դերասաններ կարող են մասնակցել այդ մրցույթին։ Մենք հավատում ենք, որ այս գործընթացը կծառայի թատրոնի զարգացմանը»,- ասել է Վելիեւը։ Նա ավելացրել է, որ մոտ ժամանակներս բոլոր ռեժիսորները կանցնեն հոնորարային համակարգի:



























