Մի քանի ժամ առաջ  Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատ է արձակվել եւս մեկ քաղբանտարկյալ՝ Ֆելիքս Գեւորգյանը, որ կրել է պատժի 1/3-ը:

«Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են հավաքվել նրա հարազատները, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներն ու համակիրները:

Հիշեցնենք, որ Ֆելիքս Գեւորգյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 235 հոդվածի 2-րդ մասով` (ապօրինի զենք ու զինամթերք ձեռք բերելն ու պահելը) եւ 238 հոդվածի հատկանիշներով` (զենք զինամթերք, պայթուցիկ սարքեր հափշտակելը):

Նշենք, որ Ֆ. Գեւորգյանին ազատ արձակելուց հետո Հայաստանում քաղբանտարկյալների թիվը նվազեց 9-ի: