Ադրբեջանի Ազգային հեռարձակման խորհուրդն իր վերաբերմունքն է հայտնել ANS հեռուստաընկերության նախագահ Վահիդ Մուստաֆաեւի հայտարարության կապակցությամբ, որ ANS հեռուստառադիոընկերությունը կարող է վերսկսել իր գործունեությունը:

Ըստ Խորհրդի  ղեկավար Թողրուլ Մամեդովի՝ ANS- ի գործունեության վերսկսումը հնարավոր չէ:

«Գոյություն ունի Գերագույն դատարանի որոշում: Ազգային խորհրդի որոշումն ուժի մեջ է: Ի՞նչ կարելի է ասել բացի դրանից», - AzVision- ին ասել է պաշտոնյան:

Մամեդովը նաեւ ասել է, որ մոտ ապագայում Ադրբեջանում նոր հեռուստաալիքի բացում չի սպասվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մուստաֆաևը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ANS հեռուստաալիքը հնարավոր է նորից գործի։