Թուրքիան դիտարկում է այն պատասխան քայլերը, այդ թվում պատժամիջոցների ներդրումը Իրաքյան Քուրդիստանի անկախացման մասին հանրաքվեի կապակցությամբ։ Այս մասին Reuters–ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա հայտնել է, որ սեպտեմբերի 22-ին կկայանա Թուրքիայի կառավարության ու ԱԽ նիստը, իսկ արդեն հաջորդ օրը խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի։ «Առանց հետագա հապաղումների՝ մենք կքննարկենք, թե ինչ պատժամիջոցներ պետք է մշակվեն ու երբ պետք է դրանք ներդրվեն»,- ասել է նա։ Էրդողանը նաեւ հայտնել է, որ քվեարկության է դրվելու  սահմանին զորքերի տեղակայման մասին օրինագիծ։