Կոլումբիայի իշխանությունները հայտնել են, որ յոթ տոննա քաշով կոկաինի խոշոր խմբաքանակ են առգրավել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Անտիոկիա դեպարտամենտի Ապարտադո քաղաքում հանրային ուժերը յոթ տոննա կոկաինի քլորհիդրատ են առգրավել, որը պատկանում էր «Ծոցի կլանին»,- ասվում է Կոլումբիայի ՊՆ հաղորդագրության մեջ, Twitter-ում։

Գերատեսչության տվյալներով՝ թմրադեղերը թաքցված են եղել մրգերի օրինական բեռի մեջ, որը պետք է  կոնտեյներներով հասցվեր Կենտրոնական Ամերիկա։

Կոլումբիայի ՊՆ-ն ենթադրում է, որ Նյու Յորքի փողոցներում կոկաինի այդ խմբաքանակը կարժենար մոտ 200 մլն դոլար։