ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի եկեղեցու մոտ անհայտ անձը հրաձգություն է կատարել: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ հրաձգության հետեւանքով մեկ կին զոհվել է, առվազն 6 մարդ վիրավորվել:
Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ հրաձգությունը եկեղեցու ներսում է իրականացվել, եւ վիրավորվել է 8 մարդ:
Հրաձիգը ձերբակալված է, դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:




























