Հնդկաստանի Ջարխանդ նահանգում՝ հրատեխնիկայի ընդհատակյա գործարանում, պայթյունից զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Այս մասին հայտնում է ANI գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի Կումարդուբի բնակավայրում, որտեղ տեղաբնակները հրատեխնիկայի ապօրինի արտադրություն էին հիմնել։ Հրդեհի հետեւանքով շենքի մի մասը փլուզվել է։
Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Հնդկաստանում ընդհատակյա եւ օրինական գործող հրատեխնիկայի գործարաններում աշնանը հաճախ են հրդեհներ բռնկվում, քանի որ այդ շրջանում բազմաթիվ փառատոններ եւ տոնակատարություններ են նշվում։




























