Սպիտակ տան գաղտնի ծառայությունը սեպտեմբերի 24–ին նախագահական նստավայրից ոչ հեռու ձերբակալել է զենքը ձեռքին անհայտ մարդու։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը։

Կասկածելի տղամարդուն կալանավորել են զենք կրելու համար։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու մարդ է կալանավորվել Սպիտակ տան ցանկապատի վրայով տարբեր իրեր նետելու համար, փոխանցում է Gazeta–ն։